Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Որ նախարարներից են ցանկանում ազատվել

Որ նախարարներից են ցանկանում ազատվել
11.04.2018 | 11:28

Հասարակության կարծիքն իմանալու համար «Պանարմենիան» մեդիահոլդինգի նախաձեռնությամբ էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվել: Երեկվա ժամը 17:00–ի դրությամբ նախարարների պաշտոնակատարներին հաջորդ կառավարությունում տեսնել–չտեսնելու ցանկությունները բաշխվել են հետևյալ կերպ: Հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից` 17,19%:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից` 16,48%, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից` 12,11%, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից` 9,46%, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից՝ 6,98% արդյունքով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանից` 5,66%: Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62%, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների արդեն գոյություն չունեցող գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85% և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24%:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ